ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԸ ԻՆՉՈ՞Ւ Է ՀԵՏԱՁԳՎԵԼ

Այսօր կառավարության հերթական նիստի ավանդական օրն էր՝ հինգշաբթի, սակայն նիստը հետաձգվել է։ Ժամանաակցույցից շեղում տեղի է ունենում այն դեպքերում, երբ, օրինակ, վարչապետը գործուղման մեջ է լինում այդ օրը։ Երեկ, սակայն, կառավարության նիստ տեղի չունեցավ, ինչի մասին պաշտոնական հաղորդագրություն տարածեցին, որ գործադիրի՝ այս շաբաթվա նիստը տեղի կունենա ուրբաթ օրը։

Պարզվեց՝ պատճառն այն է, որ կոմիտեների նիստը ժամանակին չեն անցկացրել։ Չորեքշաբթի օրը չեն հասցրել նախարարական կոմիտեների նիստ հրավիրել, որ նախապատրաստվեն հաջորդ օրվա մեծ նիստին, քանի որ երկու փոխվարչապետերը, որոնք պատասխանատու են կոմիտեի նիստ անցկացնելու հարցում, գործուղման են՝ Հայաստանում չեն։ Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Նիկոլ Փաշինյանի հետ Քաթար մեկնած պատվիրակության կազմում էր, ու չորեքշաբթի վերադառնալով Երևան՝ չի հասցրել նիստ անցկացնի։

Այսօր նոր կայացել է Մաթեւոսյանին վստահված ոլորտների նախարարների կոմիտեի նիստը։ Իսկ մյուս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այս պահին դեռ գործուղման մեջ է Սանկտ-Պետերբուրգում, ու կառավարության նիստին էլ չի մասնակցելու։ Թեեւ ասացին, որ ինքն ավելի վաղ՝ երեքշաբթի օրն էր իրեն վստահված ոլորտների կոմիտեի նիստը հրավիրել։
 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )