<<3+3>> ՖՈՐՄԱՏՈՎ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՆԴԻՊՈՒՄ․ ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ
Անկարայում աշխատանքային այցով գտնվող Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հարավային Կովկասում համագործակցության «3+3» ֆորմատով հաջորդ՝ թվում երկրորդ հանդիպումը տեղի կունենա առաջիկայում։ Ֆորմատը ներառում է մի կողմից Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, մյուս կողմից՝ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան։
Լավրովը նշել է, որ ֆորմատը ստեղծել է Թուրքիան, առաջին հանդիպումը կայացել է Մոսկվայում, որին չեն մասնակցել վրացիները։ Լավրովը ընդգծել է, որ մշտապես ասել են ու հիմա էլ ասում են, որ վրացական կողմի ներկայությանը միայն ուրախ կլինեն։ Իսկ առաջիկայում էլ կկայանա երկրորդ հանդիպումն այդ ֆորմատով։
