Զոհված տղաների այրիների ու ծնողների օրհնանքները լսելուց հասկանում եմ որ ամեն բան կորած չէ.Լիաննա Մանուկյան
Երբեք կազմակերպվող ծրագրերում չեմ վազել ձեւի հետեւից, այլ կարեւորել եմ բովանդակությունը։Սիրելիներս եթե հայտարարում եմ, որ ծրագիրը վերաբերում է զոհվածների բալիկներին ուրեմն ծրագիրը կազմակերպվում է իրենց համար։
Տարիներ շարունակ ամբողջ Հայաստանի մասշտաբով կազմակերպվել է տարբեր ծրագրեր բոլորի համար։
Հիմա մենք բոլորս պիտի կարեւորենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը չեն խնայել մեզ համար։
Գրել ինձ ֆեյք էջով, ստել ինձ թե զոհվածի ընտանիք եք, այն դեպքում երբ ոչ մի կերպ կապ չունեք պատերազմի հետ՝ ամենավերջին ստորությունն է։
Կան մայրիկներ, ովքեր գրել են ինձ ու ասել, որ բալիկը հերոսի քույր կամ եղբայր է, մենք նրանց եւս ներառել ենք մեր ծրագրում։
Բայց իմանալ, որ պատերազմից մեղմ ասած տուժածների համար պատրաստած անակնկալը «խլել» նրանց ձեռքից ու յուրացնել, դա ոչ մի բառով չեմ կարող նկարագրել։
Կան ավելի ստոր տեսակներ.
Տալիս են տվյալներ, որոնք գոյություն չունեն, այս ամենի նպատակը եւս հասկանում եմ
Իմ օգնականներին գրանցելու համար փոխանցում եմ միայն այն տվյալները, որոնք ինձ գրանցվելու ցանկություն հայտնած անձանց անձնական էջից։
Եթե ունեք ծանոթ մարդիկ, որ կցանկանաք մասնակցեն ծրագրին խնդրում եմ իրենց փոխանցել իմ ֆեյսբուքյան էջը, անձամբ ինձ գրելու համար։
Պարոն Ծառուկյանից ունեմ խիստ հանձնարարական՝ բալիկների համար ամեն բան կազմակերպել բարձր մակարդակով. Դա այդպես էլ կլինի կտեսնեք բոլորդ։
Զոհված տղաների այրիների ու ծնողների օրհնանքները լսելուց հասկանում եմ որ ամեն բան կորած չէ ի սեր Աստծո բարի եղեք ու հասկացեք, թե որտեղ կարելի է ուրաքի նման միայն դեպի ձեզ տաշել, իսկ երբ՝ ոչ։
