Ասպարեզ են մտնում հոգեվարքի մեջ գտնվող քաղաքական դիակները.Կարինե Ավետիսյան
Առավելապես որպես բազմաթիվ կաշիներ փոխած, ներկայումս էլ քաղաքական դիակների շարքին դասված Գառնիկ Իսագուլյանը հերթական բարբաջանքն է դուրս տվել, այս անգամ անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, թե Նիկոլին 2018 թվականին ԲՀԿ-ն է առաջադրել վարչապետի պաշտոնում, դրա համար էլ ամենամեծ մեղքը հենց Գագիկ Ծառուկյանինն է: Հասկանում եմ, որ վերակենդանանալու և իր թշվառ գոյության մասին հանրությանը հիշեցնելու համար Գառնիկ Իսագուլյանն այլ տարբերակ չի ունեցել, քան մեծ հեղինակություն վայելող մարդկանց անունները շահարկելու հաշվին իր վրա ուշադրություն սևեռելու անհաջող փորձը, բայց ախր տկարամտությունն էլ պետք է սահմաններ ունենա: Տո՛ այ անհաջող, ԲՀԿ-ն դեռևս 2018-ի հեղափոխության օրերին հարյուր անգամ հայտարարել է, որ ժողովրդի թեկնածուի կողքին է ու որևէ անգամ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի անունը չի տվել, իսկ որևէ մեկի համար գաղտնիք չի, որ այդ փուլում ժողովուրդը Նիկոլին կողքին էր: Այնպես որ, քո դեմքի բազմաչարչար ու մաշված կաշվի նման անհաջող մանիպուլյացիաներով ոչ մի բանի չես կարող հասնել:Ով չգիտի, որ ամիսներով թրև էիր գալիս Ծառուկյանի դռների մոտ, թեկուզ կարճատև հանդիպում մուրալու աղերսանքով ու հիմա հանկարծ քեզ իրավունք ես վերապահում Ծառուկյանի մասին կարծիքներ հնչեցնելու: Մի կողմից ասում ես, որ հաց ես կիսել Ծառուկյանի հետ, մյուս կողմից էլ քեզ պահում ես ամենաիսկական ուտող-ուրացողի նման: Բայց դե հարյուր կաշի փոխած հնամաշ քաղաքական գործիքից ուրիշ ի՞նչ կարելի էր ակնկալել: Քո ու քո նմանները լույսի արագությամբ միայն դեմքի կաշին ու քաղաքական կողմնորոշումը կարող են փոխել, իսկ լավագույն դեպքում ուղղակի օգտագործվել ու դեն նետվել: Դե, ով՝ ով, բայց դու հո լավ գիտես, թե դա ոնց է լինում: Քանի-քանի անգամ ես էդ օգտագործման ճամփով անցել…
