Պուտինը ստորագրել է ՀԱՊԿ կանոնադրության փոփոխությունների մասին արձանագրությունները

Պուտինը ստորագրել է ՀԱՊԿ կանոնադրության փոփոխությունների մասին արձանագրությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է ՀԱՊԿ կանոնադրությունն ու իրավարար կարգավիճակը փոփոխող արձանագրությունները։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ստորագրված արձանագրություններից մեկը վերաբերում է ՀԱՊԿ Խորհրդի կազմին, որը ստորագրվել էր դեռ անցյալ տարվա նոյեմբերին 8-ին ու նախատեսում էր, որ խորհրդի կազմում ընգրկվելու են անդամ պետությունների կամ կառավարությունների ղեկավարները, որոնք իրենց երկրների օրենսդրություններով լիազորված են որոշումներ կայացնելու Խորհրդում քննարկվող հարցերի առնչությամբ, իսկ երկրորդով արդեն սահմանվում է ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի տրամադրումը այն երկրներին, որոնք կառույցի անդամ չեն հանդիսանում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին: Արձանագրության համաձայն՝ պետությունները, որոնք ՀԱՊԿ-ի անդամ չեն հանդիսանում, կիսում են կառույցի սկզբունքներն ու նպատակները, ցանկանում են փոխշահավետ համագործակցություն զարգացնել կազմակերպության հետ, կարող են ստանալ գործընկերոջ կարգավիճակ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )