ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ ՏԱԼԻՍ Է A4 ՖՈՐՄԱՏԻ ԹՂԹԻ ՏԵՍՔՈՎ
Մեզ ահազանգել է մի քաղաքացի` դժգոհելով, որ ոստիկանությունը վարորդական իրավունքի վկայական տրամադրում է ոչ թե պլաստիկ քարտով, ինչը ընդունված տարբերակն է, այլ A4 ֆորմատի թղթի տեսքով։
Սա մարդկանց անհարմարություններ է պատճառում։ Քաղաքացիները այդ թղթով վարելու իրավունք ունեն միայն ՀՀ տարածքում։
Ոստիկանությունից խնդրի հետ կապված նշեցին. «Մատակարարման հետ կապված տեխնիկական խնդիրներ են առաջացել՝ դրա հետ է կապված վկայականը պլաստիկով չտրամադրելը, ինչը բացատրվել է քաղաքացիներին»։
