Քաղաքական <<թեժ>> աշնանն ընդառաջ

Քաղաքական «թեժ» աշնանն ընդառաջ Թեեւ դեռ օգոստոս նոր նոր պետք է թեւակոխենք, սակայն հայաստանյան քաղաքական դաշտում սկսվել են քննարկումները քաղաքական աշնան մասին։ Հասկանալի է, որ երկրորդ նախագահի վերջին հարցազրույցում աշնանը սպասվող քաղաքական հնարավոր զարգացումների կանխատեսումները բավական պարարտ հող տվեցին նմանատիպ քննարկումների համար, հատկապես, որ ձեւավորվում է մի մոտեցում, որ երկրորդ նախագահն իր սատարող ուժերով կարող է հանդես գալ որպես իշխող «Իմ քայլի» կառուցողական ընդդիմություն, մի բան, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ կլինի եզակի դեպքերից մեկը, եթե չասենք միակ եզակին։ Քաղաքական թեժ աշնան սպասումները հատկապես իրատեսական են դառնում արդեն այժմ սկսվող զարգացումների ֆոնին։ Խոսքն անշուշտ վիճահարույց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացնել-չվավերացնելու հարցն է, որը հավակնում է դառնալ իշխանության համար ինքնամաքրման կատալիզատոր, ինչպես նաեւ Փաշինյանի վարչապետության մեկ տարվա լրանալն ու Պուտինի սպասվելիք այցը Երեւան՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Իրավիճակը հանդարտ չէ նաեւ Հայաստանի շուրջ, թե Իրանի եւ թե առհասարակ Հարավ-Կովկասյան ռեգիոնի մասով։ Հատկապես Աջարիայում ծավալվող դեպքերի ֆոնին իրավիճակը բավականին փոխվում է, որ Փաշինյանի ամենաթույլ կողմը կապված տնտեսության հետ, ավելի է դառնում խոցելի։ Այս ֆոնի վրա հասկանալի է, որ պրեսսինգը մեծանալու է հակառակ ճամբարից։ Ի վերջո սոված մարդը պահանջում է հաց ոչ թե դեմագոգիա։ Իշխանության ներսում էլ բավականին տեկտոնիկ փոփոխություններ լինելու են, գուցե նաեւ՝ վերակազմակերպումներ, աղմկոտ հրաժարականներ։ Իշխանությունը կփորձի փրկել իր հեղինակությունն ու ռեյտինգը, սակայն թե որքանով դա կհաջողվի, դժվար է ասել։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )