Որն է Բիլ Գեյթսի այս ամառվա ամենասիրած գիրքը

Microsoft –ի համահիմնադիր եւ մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկն հանդիսացող Բիլ Գեյթսը պատմել է, թե որն է իր ամենասիրած գիրքը, վերջին շրջանում կարդացած գրքերի ցանկում։ Ինչպես հայտնում է CNBC-ն, միլիարդատերը մեկ շաբաթում կարդում է մեկ գիրք։ Այս ամառ նրան հատկապես դուր է եկել սոցիոլոգ Նիկոլաս Կրիստակիսի «Էսքիզ․ լավ հասարակության էվոլյուցիոն արմատները» Blueprint: The Evolutionary Origins of a Good Society) աշխատությունը։ Ուսումնասիրության մեջ հեղինակը ներկայացնում է, թե ինչպես մարդկային լավ հատկանիշներն ու որակները, ամրակայվելով մարդկանց մեջ պատմական զարգացման ընթացքում, բերել է ժամանակակից հասարակության ձեւավորմանը։ Կրիստակիսը կարծում է, որ ներկայումս հետազոտողները չափազանց շատ ուսումնասիրում են մարդկանց վատ հատկանիշներն ու որակները, անտեսելով լավերը։ Գեյթսը հայտարարել է, որ աշխատությունը լավատեսական է ու դյուրընթեռնելի։ Միլիարդատերը նաեւ խորհուրդ է տվել կարդալ «Մարդկային բնության բարի հրեշտակները» աշխատությունը, որը պատկանում է Սթիվեն Պինկերի գրչին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )