ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՎԱՐՏԻ ՆԱԽԱՊԵՍ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ․ ԿՐԵՄԼԻ ԽՈՍՆԱԿ
Ռուսաստանը Ուկրաինայի ապառազմականացման իր գործողությունը կավարտի նախապես հաստատված ժամկետներում։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ռուսական զինված ուժերը աշխատում են ժամանակակից գերճշգրիտ զինատեսակներով, խոցելով բացառապես ռազմա-ինֆորմացիան ենթակառուցվածքներ։ Ռուսական ղեկավարության բոլոր պլանները իրականացվելու են նախապես հաստատված պլանի համաձայն՝ ամբողջ ծավալով»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Նա նաեւ ասել է, որ հայտարարություններն այն մասին թե Պուտինը հիասթափված է Ուկրաինայում զորքերի շարժի տեմպից, սադրանք են։ Պեսկովը նաեւ ասել է, որ Բրյուսելն ու Վաշինգտոնը դրդում են, որպեսզի ռուսները գրոհեն մեծ քաղաքները, որպեսզի հետագայում ռուսներին մեղադրեն խաղաղ բնակչության շրջանում զոհերի համար։
