Անտուան Ագուջյանը Թուրքիայում արգելված թեմայի վերաբերյալ ցուցահանդես ունեցած ԱՌԱՋԻՆ լուսանկարիչն է

Այս ՀԱՅԸ Թուրքիայում արգելված թեմայի վերաբերյալ ցուցահանդես ունեցած ԱՌԱՋԻՆ լուսանկարիչն է. Լսե՞լ ես նրա մասին

Լուսանկարիչ Անտուան Ագուջյանը 20 տարի շարունակ լուսանկարելու նյութի որոնումներով շրջել է Մերձավոր Արևելքում ու Կովկասում։ 2011 թվականին նա դարձավ Թուրքիայում արգելված թեմայի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ցուցահանդես ունեցած առաջին լուսանկարիչը։

1961-ի փետրվարի 6-ին ծնված Անտուան Հարություն Ագուջյանը երեք երեխաներից կրտսերն է։ Նրա մայր Անգինեն և հայր Կլեմենտն աշխատում էին տեքստիլի արտադրությունում։ Անտուանը մեծացել ու մինչ օրս բնակվում է Ալֆորվիլում, որը հայտնի է որպես «Սենայի ափին փոքրիկ Հայաստան»։

Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ 2015-ին Flammarion հրատարակչությունը լույս ընծայեց Անտուանի գրեթե 30 տարվա աշխատանքի արդյունքը՝ նրա «Լռության աղաղակ. հայոց հիշողության հետքերը» վերջին գիրքը, որի նախաբանը գրել էր ընկերը՝ կատակերգու դերասան, ռեժիսոր եւ դրամատուրգ Սիմոն Աբգարյանը։

Անտուանի մորական պապը՝ Արթին Առիջյանը, որը ծնունդով Էրզրումից էր, Առաջին աշխարհամարտի բռնկման պահին օսմանյան բանակի սպա էր։ Կապիտան Առիջյանը Կոնիայում՝ կենտրոնական Անատոլիայում, դեռևս իրականացնում էր իր պարտականությունները, երբ ժամանեցին գաղթականների առաջին քարավանները։

Նա կարողացավ իր զինվորներին կարգադրել ազատել Կոնիա մուտք գործող տեղահանված հայերին, սակայն մահապատժի այդ հետաձգումը կարճատև էր, և նա ստիպված եղավ փախչել:

Նա ուղևորվեց Լիբանան, այնուհետեւ՝ Բուլղարիա, որտեղ ամուսնացավ Եպրաքսեի՝ մի երիտասարդ հայ աղջկա հետ։ Հետագայում նրանք ուղևորվեցին Ֆրանսիա։

Արթին Առիջյան ավագը (կենտրոնում) օսմանյան բանակի համազգեստով

Անտուանի հորական պապն ու տատը նույնպես ջարդերից փրկվածներից են: Նրանք ուղևորվում են Մարսել, որտեղ էլ հենց ծնվեց Անտուանի հայրը՝ Կլեմենտին:

1950-ականների կեսին նրանք բնակություն հաստատեցին Ալֆորվիլում՝ Փարիզի հարավ-արեւելքում: «Հայրական կողմս խոսում էր թուրքերեն ու հայերեն:

Ծնողներս, մոլեռանդ չլինելով, ցանկանում էին, որ մենք հայ մեծանանք, սակայն տանն արգելված էր ցեղասպանության մասին խոսելը: 1960-ական թվականներին Ալֆորվիլը հայկական գյուղի նման էր՝ իր ֆերմերային տնտեսություններով, որոնցից մենք կաթ էինք գնում, եւ իր դաշտերով ու ճահճուտներով»,- ասում է Անտուանը:

Մանուկ Անտուանը կռվարար, անկառավարելի և չկենտրոնացող էր: 1971-1975 թվականներին հաճախել է Սևրի Մխիթարյան գիշերօթիկ դպրոցը: Նրա հայկական ինքնությունն առաջին անգամ դրսևորվեց ավանդական պարի միջոցով, և նա ընդգրկվեց «Նավասարդ» խմբում՝ շրջագայելով Ֆրանսիայում ու արտերկրում:

1983-ին նա առաջին անգամ հայրենիք ուղևորվեց՝ այցելելու պարային իր գործընկերներին: «Իսկական հայերը» հիացած էին Ֆրանսիայից ժամանած հայ երիտասարդով: Նրանք Անտուանին հիշեցնում էին իր պապիկին ու տատիկին:

1988-ին Հայաստանում երկրաշարժից հետո Խորհրդային Միությունն իր սահմանները բացեց մարդասիրական օգնության համար: Իր նախնիների հողում ապրելու հնարավորությունը ձգում էր Անտուանին:

Նա լոգիստիկ մասնագետի ու թարգմանչի երկու տարվա առաքելություն ստանձնեց և ծնողազուրկ ու հաշմանդամ երեխաների համար ծրագիր մեկնարկեց:

Հայաստանում նախ սովորեց հայերեն նախադասություն կազմել և արեց իր առաջին լուսանկարները: 1990-ին Ֆրանսիա վերադառնալուն պես՝ Մարսելում հիմնված Parentheses ընկերությունը հրատարակեց նրա «Կրակ սառույցի տակ» խորագրով լուսանկարների առաջին ժողովածուն, որի ներածությունը գրել էր իտալացի մեծ գրող Ալբերտո Մորավիան: Սա ապագա շարքի առաջին գիրքն էր լինելու:

Ի դեպ, Անտուանը Ագուջյանը այս հայտնի լուսանկարի հեղինակն է: Լուսանկարի պատմությունը կարող եք կարդալ այստեղ:

Իր նրբաճաշակ, շարժուն պատկերների օգնությամբ Անտուան Ագուջյանը շարունակելու է հայկական հիշողության մասին մի յուրօրինակ արվեստի գործ ստեղծել. «Սա սեր է, որն ուղնուծուծով զգում ես սեփական ազգիդ նկատմամբ՝ առանց նրա լեզվով խոսելու կամ նրա կրոնին դավանելու անհրաժեշտության»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )