ՍՎԵՏԼԱՆԱ ԼՈԲՈԴԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՏԵՍԱՈՒՂԵՐՁՈՎ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ
Ուկրաինայի վաստակավոր արտիստ Սվետլանա Լոբոդան տեսաուղերձ է հրապարակել, որում արտասվելով խնդրում է դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում։ «Ես, Սվետլանա Լոբոդան եմ, ուկրաինացի երգչուհի։ Վերջին չորս տարիներին ապրել եմ Ռուսաստանում եւ աշխատել Ռուսաստանում, Ուկրաինայում, եւ ողջ աշխարհում։ Այժմ ապրում եմ Եվրոպայում։ Վերջին հինգ օրերը ամենավատթարն էին, որ տեղի ունեցան ինձ հետ, իմ հարազատների եւ մտերիմների հետ, ովքեր ապրում են Ուկրաինայում եւ իմ ընկերների հետ»,- ասել է Լոբոդան, խնդրելով դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում։
