ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ ԱՄԲՈՂՋԱՊԵՍ ՀԵՌԱՑԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՑ
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հաղորդման համաձայն, 13։00-ի դրությամբ ուկրաինացի սահմանապահներն ամբողջապես հեռացել են Ռուսաստանի հետ սահմանագծից։
Ռուսական ԱԴԾ-ն նշում է, որ ուկրաինական սահմանապահների նահանջը եղել է տարերային եւ նրանք հեռացել են ռուս-ուկրաինական սահմանի իրենց տեղակայման վայրերից՝ զանգվածաբար։
