ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍԿՍՈՒՄ Է ՀԱՏՈՒԿ ՌԱԶՄԱԿԱՆ ՕՊԵՐԱՑԻԱ ԴՈՆԲԱՍՈՒՄ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որոշում է կայացրել սկսել հատուկ ռազմական օպերացիա Դոնբասում։ Նա մասնավորապես նկատել է, որ հանգամանքները պահանջում են, որպեսզի ռուսական կողմն իրականացնի անհապաղ եւ վճռական գործողություններ, ինչի մասին դիմել են Դոնբասի երկու հանրապետությունները։ Պուտինը ընդգծել է, որ Մոսկվան չի ցանկանում օկուպացնել Ուկրաինան, սակայն ձգտելու է այն դե-միլիտարիզացնել։ Նա ասել է, որ հատուկ գործողության նպատակը մարդկանց պաշտպանությունն է, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են ծաղրանքի եւ ցեղասպանությանը կիեւյան իշխանությունների կողմից եւ դրա համար էլ ռուսները ձգտելու են Ուկրաինան ապառազմականացնել եւ ապա ազգայնականացնել, ինչպես նաեւ դատել այն բազմաթիվ արյունոտ հանցագործությունների մեղավորներին, որոնք իրականացվել են խաղաղ բնակչության՝ այդ թվում նաեւ՝ Ռուսաստանի քաղաքացիների դեմ։ Պուտինի կարծիքով ուշ թե շուտ Ռուսաստանը բախվելու էր ուկրաինական ազգայնական ուժերի հետ, որոնք պատերազմ էին սկսելու Ղրիմի համար։ Պուտինի համար դա միայն ժամանակի հարց էր, քանի որ կարծում է, որ ուկրաինական ազգայնական ուժերը պատրաստվում են ու սպասում հարմար պահի։ Պուտինը նաեւ շեշտել է, որ այժմ էլ Կիեւում հավակնում են միջուկային զենք ունենալ, սակայն Ռուսաստանը դա թույլ չի տա որ տեղի ունենա։

