<<ՄԵԾ ԱՌԵՒՏՈ՞ՒՐ>>, ԹԵ՞ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱԽԵՐԳԱՆՔ

Եթե խոսքը չլիներ գեոպոլիտիկայի մասին, կարող էր նմանվել կոմեդիայի։

Սկզբում արեւմտյան երկրները Կիեւից էվակուացրեցին իրենց դեսպաններին` նրանց տեղափոխելով Լվով։ Ու այս ամբողջ ընթացքում Մոսկվան հավաստիացնում էր, որ Ուկրաինա ներխուժելու նպատակ չունի։
Հիմա տեղերը փոխվել են։

Կիեւում ասում են` Դոնբասն ուժով վերադարձնելու ցանկություն չունեն, բայց տեղի ռուսամետ իշխանությունները մարդկանց էվակուացնում են Ռոստով։

Ու այս ամենի վերջաբանը կարող է դառնալ Զյուգանովի անոնսավորված Պուտինի «կարեւոր որոշումը»` Լուգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու մասին։

Նման որոշումն, ի դեպ, կարող է լինել «մեծ առեւտրի» մաս կամ դառնալ լայնամասշտաբ պատերազմի նախերգանք։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )