Ինչպես է Լուսինե Թովմասյանն ԱՄՆ-ում տոնել 33-ամյակը

«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանը երեկ դարձավ 33 տարեկան: Այժմ ԱՄՆ-ում գտնվող մոդելը ծննդյան տարեդարձը տոնել է ընտանիքի անդամների՝ ամուսնու՝ Արթուրի և դստեր՝ Արիանայի հետ:

Մոդելը, որը վերջին շրջանում բավականին ակտիվ է Ինստագրամում, հրապարակել է օրվա լուսանկարները ու նշել, որ ինքը երջանիկ է:  «Ուրախ կին, ուրախ մայր, ուրախ կյանք»,- գրել է նա՝ կից օգտագործելով «ընտանիքն առաջնային է» հեշթեգը: Լուսինեն վերջերս բավականին հաճախ է օգտագործում այս հեշթեգը:

Լուսինեն հիմա հղիության վերջին շրջանում է: Այս փուլում նա ընտանիքի հետ մեկնել է ԱՄՆ, որտեղ էլ լույս աշխարհ կգա մոդելի երկրորդ երեխան: Մոդելը հայտնել է, իրենք չեն մեկնել ԱՆ մշտական բնակության և փոքրիկի ծննդից հետո կվերադառնան Հայաստան: Լուսինեն և Արթուրն այս անգամ տղայի են սպասում, նրանց դուստրը՝ Արիանան, արդեն 4 տարեկան է:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )