Գտեք ձեր մեջ կործանվող բարոյականությունն ու շնորհակալություն հայտնեք Գագիկ Ծառուկյանին.Լիաննա Մանուկյան

Գագիկ Ծառուկյանի կողմից տեղադրվող Հիսուս Քրիստոսի արձանի համար այս պահին կա 100-ից ավելի առաջարկներ։
Հատկանշական է, որ այս միտքը ոչ միայն իրական իրարանցում է առաջացրել Հայաստանում այլ նաեւ Հայաստանից դուրս մի շարք երկրներում։
Մարդիկ տարբեր երկրներից գրում են որ ունեն հետաքրքիր առաջարկներ։
Միգուցե զարմանաք, բայց Եվրոպական մի շարք երկրներում երկար տարիներ բնակվող մեր հայրենակիցներ ինձ գրում են, որ տուրիզմի ոլորտի պատասխանատուները լուրջ մտահոգված են, քանի որ տեսնելով Գագիկ Ծառուկյանի տրամադրվածությունը հասկանում են որ գաղափարի իրականացումից հետո զբոսաշրջիկների մեծ մասը հիմնականում ուղեւորվելու են դեպի Հայաստան՝ իրենց երկրի փոխարեն։
Սիրելիներս, անաչառ կերպով կասե՞ք ինձ, մեզ այսքանից առավել ի՞նչ է հարկավոր։
Դեռ մի քանի օր է ինչ հայտարարվել է նախագծի գաղափարը բայց այն մեր երկիրը դրական առումով քննարկման թեմա է դարձել ամբողջ աշխարհում։
Վստահ եմ որ յուրաքանչյուր բանական մարդ դրական է գնահատում այս միտումը, իսկ բոլոր նրանք, ովքեր չարախոսում են կամ առաջարկում այլ քայլեր Քրիստոսի արձանը ֆեղադրելու փոխարեն, առաջինը կհորդորեմ որպեսզի օրինակ ծառայեն սեփական փորձով՝ իրենք իրենց միջոցներով անեն այն ինչ փորձում են պարտադրել ուրիշներին։
Եվ երկրորդը կհորդորեմ, որ օրինակ Բանակը զինելու պահանջներ ներկայացնող իշխանական ֆեյքերի հետեւում թաքնված անձինք իրենց պահանջները ներկայացնեն ոլորտի պատասխանատուներին։
Ի տարբերություն Գագիկ Ծառուկյանի նրանք պարտավոր են դրանով զբաղվել, քանի որ բյուջեն բացի պարգեւավճար ստանալուց նաեւ բանակը զինելու համար է։
Ի տարբերություն նրանց Գագիկ Ծառուկյանը ծախսում է սեփական գումարները եւ ոչ մեկի հաշվետու չէ’։
Գտեք ձեր մեջ կործանվող բարոյականությունն ու շնորհակալություն հայտնեք Գագիկ Ծառուկյանին ամբողջ աշխարհում ֆուրոր անելու համար։
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )