Այսօր մենք հասել ենք այն կետին ,որ ի օգուտ պարոն Ծառուկյանի նախաձեռնության մեր երկիրը բռնելու է զարգացման ուղին

Սեդա Պետրոսյանը իր ֆեսբուքյան էջում գրում է .Ոգևորությունս շատ մեծ է ,քանի որ Գագիկ Ծառուկյանի կողմից տեղադրվող Հիսուս Քրիստոսի արձանի համար կա 100ից ավելի առաջարկներ:
Այսօր մենք հասել ենք այն կետին ,որ ի օգուտ պարոն Ծառուկյանի նախաձեռնության մեր երկիրը բռնելու է զարգացման ուղին:
Պետք է սովորենք մի բան՝ հայրենիքը սիրել մեր անձից շաատ, պետք է սովորենք այն պահել և ամեն կերպ զարգացնել։
Շատ հեշտ է ,երբ դիմացինի արած գործի մեջ թերություն ենք գտնում և սկսում ենք վատաբանել ,բայց հարց է առաջանում արդյո՞ք մենք արել ենք նրա արածի կեսի չափով: Իհարկե չենք արել ,քանի որ չարախոսելը ավելի հեշտ է ,քան որևէ քայլ կատարելը:
Բավականին գովելի է այն փաստը,որ շուտով բոլոր երկրները ճանաչելու են Հայաստան երկիրը ,երբ անընդմեջ զբոսաշրջիկներ են գալու ,երբ պատմություն ենք կերտելու:
Մեզնից հասնում է մի բան գնահատել դիմացինի լավ քայլը, հնարավորության դեպքում օգնել ,իսկ հակառակ դեպքում՝չխանգարել:
Ֆեյք էջերով հարձակվել և նույն աղբը թափել ֆեյսբուքում ուղղակի զզվելի է ։ Բանակին ոչնչով չօգնած, հայրենասիրությունից զուրկ ,կուշտ փորով քնելու մասին երազող մասսան է իր չարածները գցում պարոն Ծառուկյանի վրա:
Մեզնից յուրաքանչյուրը պետք է մի բան հասկանա: Մենք երկրին պետք է սիրենք, ոչ թե մեկս մեկին մեղադրելով,այլ միահամուռ ուժերով այն պահելով:
Կգա ժամանակ ,երբ մեր երկիրը կդասվի զարգացած երկրների շարքին ,երբ զբոսաշրջիկները կգան տեսնելու Հիսուս Քրիստոսի արձանը: Այս դժվարին պահին պարոն Ծառուկյանը մի քայլ ևս առաջ է տարել մեր երկիրը՝անդունդից փրկելու համար:
Մենք կերտում ենք նոր պատմություն և դա արվում է ի շնորհիվ Գագիկ Ծառուկյանի փայլուն գաղափարի:
Աստված պահապան մեր ազգին?
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )