Գեղեցիկ ձեռքերի գաղտնիքը

Մենք շատ են պաշպանում մեր դեմքի մաշկը, սակայն ձեռքի մաշկը հաճախ մատնվում է անուշադրության։ Ձեռքի մաշկը կորցնում է իր փափկությունը և առաձգականությունը տարբեր պատճառներով, օրինակ՝ արևի ճառագայթներից, լվացող միջոցներից, որոնց հետևանքով էլ մաշկը դառնում է կոշտ։

Մենք օգտագործում ենք ձեռքերը ծանր իրեր բարձրացնելու, մեքենա վարելու ժամանակ, որն էլ նվազեցնում է ձեռքերի փափկությունը։

Հարթ և գեղեցիկ ձեռքեր ունենալու համար պետք է կատարել 3 պարզ քայլ։ Ձեզ հարկավոր է պարզապես հետևել պարզ հնարքների, և ձեռքերը կդառնան փափուկ։

1. Մաքրումը

Անհրաժեշտ է հեռացնել ձեռքերի վրա կուտակված կեղտը և մահացած բջիջները։ Հետևեք ներքևի գործընթացին, որպեսզի ճիշտ լվանաք ձեռքերը։

Վերցրեք 1 թեյի գդալ աղ և ավելացրեք 8-10 կաթիլ կիտրոնի հյութ։ Լավ խառնեք դրանք և քսեք այն ափերին և հոդերին։ Ճիշտ կատարեք այս ամենը, իսկ հետո լվացեք ձեռքերը տաք ջրով։

2. Խոնավացումը

Դուք կարող եք լավացնել ձեռքի մաշկի վիճակը միայն այն դեպքում, երբ ձեռքերի մաշկը ճիշտ խոնավացված է։ Ձեռքի լվացման և խոնավացման միջոցներից շատերը վերացնում են ձեռքի մաշկի բնական խոնավությունը։

Այդպիսով, քսեք ծանր յուղոտ խոնավացնող նրբաքսուկը ձեռքերին` մինչև քնելը։ Թողեք նրբաքսուկի շերտը ձեռքերին` ամբողջ գիշերվա ընթացքում։ Այն կչեզոքացնի չոր մաշկի առկայությունը և կհանգստացնի վնասված մաշկը։

3. Պաշտպանեք մաշկը

Բամբակյա ձեռնոցները մեքենան վարելու ընթացքում պաշտպանում են ձեռքերի մաշկը` արևի ճառագայթներից, կեղտոտվելուց և ուլտրամանուշակագույն ճառագայնթերից։

Սովորություն դարձրեք օգտագործել ռեզինե կամ պլաստիկ ձեռնոցներ` տունը մաքրելուց։ Սա լավագույն միջոց է` ձեռքի մաշկը պաշտպանելու համար։ Նշված քայլերին հետևելով, դուք կազատվեք ձեռքի վրայի սև հետքերից, ինչպես նաև ձեռք կբերեք փափուկ և գեղեցիկ ձեռքեր

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )