Մոսկվայում կրակել են ամուսնալուծված կնոջ հետ հարաբերություն սկսած հայի վրա. վերջինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Մոսկվայում հայ է սպանվել: Ողբերգական միջադեպին անդրադարձել է «Московский комсомолец»-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ 42-ամյա հայը հարաբերություն է սկսել Մոսկվայում բնակվող, ամուսնալուծված կնոջ հետ, որի նախկին ամուսինը քայլեր է ձեռնարկել նրան ընտանիք վերադարձնելու ուղղությամբ: Զույգն ունի մեկ որդի, կինը թույլ չի տվել երեխային հանդիպել հոր հետ:

Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել նախկին ամուսինների տան մոտ:

«Մոտ ժամը 22.00-ին Արսենը Ելենային (անունները փոխված են) և նրա որդուն ուղեկցել է նրանց տուն: Նա կայանել է ավտոմեքենան շքամուտքի մոտ: 5-րդ հարկում նրանք հանկարծակի հանդիպել են Դանիլին՝ Ելենայի նախկին ամուսնուն: Նա հանել է ատրճանակը և կրակել Արսենի վրա: Փամփուշտները դիպել են նրա գլխին, ոտքին ու ձեռքին: Կրակողն արագ փախուստի է դիմել»,- գրել է լրատվամիջոցը:

Այս պահին տուժածն անգիտակից վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (1 )