
Կյանքը ցույց տվեց, որ վարչապետի աթոռը զբաղեցնողը ինչ խոսում է՝պետք է դրա հակառակը լինի, եթե Նիկոլը խոսում է խաղաղությունից՝ ուրեմն հակառակն է լինելու՝ պատերազմ։Իշխսնությունը իր խաղաղության մասին թեզերը օրակարգ նետեց՝պատերազմից հետո, երբ ժողովրդի մեջքի հետևում ինչ-որ գաղտնի, կուլիսային պայմանավորվածությունների մեջ էր իր կառուցողական և կիրթ Ալիևի հետ։ Պատերազմից հետո 2 խաղաղ բնակիչ է զոհվել Արցախում, ունեցել ենք տարբեր աստիճանի վիրավորում ստացած զինծառայողներ, քանի՞ հայ զինծառայող զոհվեց հայ-ադրբեջանական սահմանին մայիսից սկսած: Լարված իրավիճում, ինչպես միշտ կարևորը թողած՝խաղաղության դարաշրջանի, Ադրբեջանից դրական ազդակների և Ալիևի սիրահետումներից է ամենայն հայոց վարչապետը ոգևորվում։ Ստացվում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան չէն էլ պատրաստվում խաղաղության, ընդհակառակը՝օր-օրի ճնշումներն են մեծացնում Հայաստանի վրա։ Խաղաղություն ես ուզում, ուրեմն պիտի ամեն պահի պատրաստ լինես պատերազմի, իսկ մեր թշնամիներից պետք չէ մուրալ խաղաղություն։ Պատերազմ, թե՞ խաղաղություն.երկուսի դեպքում էլ՝պիտի ուժով ամրագրես պայքարդ ու վերջնարդյունքը։