ԹՐԱՄՓԸ ԲԵՅՍԲՈԼԻ ԳՆԴԱԿՈՎ ՊԱՏԱՀՄԱՄԲ ՀԱՐՎԱԾԵԼ Է ԵՐԵԽԱՅԻ ԳԼԽԻՆ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը տեղի բեյսբոլի թիմի խաղի ժամանակ, որը տեղի է ունեցել Ատլանտա քաղաքում, պատահաբար հարվածել է մի երեխայի գլխին։ Այս մասին հայտնում է Business Insider պարբերականը։ Համացանցում հայտնվել են կադրեր, թե ինչպես է տղան բեյսբոլի գնդակը նետում Թրամփին, որ ինքնագիր ստանա։ Ստորագրելով գնդակը՝ նախկին նախագահը գնդակը հետ է նետում, որը դիպչում է երեխայի գլխին։ Տղան չի տուժել։
