Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին Լոռու մարզի 26-ամյա բնակիչը BMW մակնիշի ավտոմեքենայով բախվել է հանդիպակաց երթևեկող Mercedes-ին, ապա մոտ 3 մ բարձրությունից ընկել. 5 անձ հոսպիտալացվել է. shamshyan.com

Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի  6-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Այդ օրը՝ ժամը 17;40-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր 1-ին կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ, 26-ամյա Գեորգի  Ստեփանյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով բախվել է  հանդիպակաց երթևեկող, Լոռու մարզի բնակիչ, 38-ամյա Արմեն Վարդանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային, ապա դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 3 մ բարձրությունից ընկել և գլխիվայր հայտնվել բնակչի տան տարածքում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Ստեփանյանը, նրա ուղևորներ Լոռու մարզի բնակիչներ՝ 26-ամյա Բորիս Սահակյանը, 55-ամյա Աննա Սահակյանը, Ինա Սահակյանը, ում տարիքը ճշտվում է, և Mercedes-ի վարորդ Ա. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  վարորդներից Գ. Ստեփանյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )