Շվեդիայում 2 մարդ է զոհվել ABBA խմբի պատվին կազմակերպված համերգի ժամանակ
Մի տղամարդ յոթերորդ հարկից երկու մարդու վրա է ընկել Շվեդիայի Uppsala Konsert & Kongress համերգասրահի ճեմասրահում: Պատահարի հետևանքով զոհվել է երկու մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդում Է BBC News-ը:
Միջադեպը տեղի է ունեցել համերգի սկսվելուց 30 րոպե առաջ:
«80 տարեկան տղամարդն ընկել է յոթերորդ հարկից»,-հաղորդել է Aftonbladet շվեդական թերթը:
Ընկնողը տեղում զոհվել Է, ևս մեկ մարդ ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում: Նաև տուժել է մի կին:Նրա կյանքին ոչինչ չի սպառնում: Տրիբյուտ-համերգի կազմակերպիչները, որը նվիրված էր ABBA խմբի լեգենդար երաժիշտներ Բյոռն Ուլվեուսին և Բենի Անդերսենին, հաղորդել են տեղի ունեցածի կապակցությամբ համերգի չեղարկման մասին:
Ոստիկանությունում պարզում են, թե դա արդյոք դժբախտ պատահար էր, թե ինքնասպանության փորձ:
