Երազախաբված ՔՊ-ականները

Արդեն մի քանի օր է Գյումրիում սկսվել է նախընտրական քարոզարշավը, քաղաքը եռուզեռի մեջ է…ասել է թե՝Գյումրին ընտրում է։ Ինչպես ընտրություններին հայտ ներկայացրած ուժերն են խայտաբղետ, ոչ պակաս գունագեղ են խոստումներն ու ենթադրյալ ծրագրերը։ Եթե մյուս քաղաքական ուժերը ավելի զուսպ և գրագետ են անում իրենց նախընտրական քարոզը, ՔՊ-ականները այս դեպքում էլ են աչքի ընկնում իրենց կեցվածքով։Մի քանի օր է, ՔՊ-ականները մայլից-մայլա, դռնից-դուռ ընկած քվե են մուրում ու իրանց բուկլետները բաժանում, որտեղ առնվազն 5 տարվա համար նախընտրական ստերն են ու Գյումրիի կործանման “բլից-կրիգը”։Եթե մարզպետին ու իր կիսագրագետ ուսապարկերը նախքան քարոզարշավը զուգարանում էլ էին մեքենայով մտնում՝հիմա այլ է…բոթազով, լրիվ հասարակ հագնված, անձրև քամի չկա՝իրենք քայլում են, քայլում են, քայլում հանուն վաղվա, որ քիպիլիկ ֆրակցիայում տեղ ունենան ու մասնակցեն ազգակործան քաղաքականությանը։Նիկոլի քաղաքային իշխանությունը զավթել փորձողները մի հատ էլ վատ սովորություն ունեն, խոսում են այն ամենի մասին՝ինչը իրենց հետ աղերս չունի։Խոսում են մաքրությունից, բայց ոտքից մինչև գլուխ կեղտի մեջ են…մի խոսքով։Էնքան չնչին են, որ կոմունալ բաժնի աշխատանքն էլ իրենց վերագրեցին, ով աշխատի՝ու՞մ ուղարկեն սանատորիա։ Հարկ եմ համարում նշել, որ քաղաքի փողոցներում հաճախ կարելի է տեսնել քպ-ական էլիտայի ճմրթված բուկլետները…ասածս այն է, որ սրանք իլուզիաներով են տառապում, թե իրենց սիրում են, կամ ի նշան այդ սիրո իրենց նկարները ժողովուրդը ճակատներից կախած ման է գալիս։Երազախաբվածի նման ապրում են այլ իրականություններում և իրենց հույս տալիս, որ 5 հոգի մարդ կողքերը եկավ կանգնեց՝դա հաղթանակ է, կամ դրանով կարելի է արձանագրել, որ ապագա կա ապագա։
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )