<<Մենք ցանկանում ենք թերթել էջն ու կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ>>. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ցանկանում է թերթել էջն ու կարգավորել հարաբերությունները հարևան Հայաստանի հետ»:

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին Ալիևը հայտարարել է Ադրբեջանում Եվրոպական միության ներկայացուցիչ Պյոտր Միխալկոյի հետ հանդիպմանը:

Միխալկոն, իր հերթին, նշել է, որ «ԵՄ-ն, ինչպես և ԵԱՀԿ Մինսկի խումբը պատրատ է պարտավորություններ ստանձնել խաղաղության կառուցման և վստահության բարձրացման հարցում»:

«Եթե կողմերը հետաքրքրվեն, առաջարկում ենք կիսվել մեր փորձով այնպիսի հարցերում, որոնցից են սահմանազատումն ու սահմանագծումը»,-ասել է պաշտոնյան:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )