Ինչիդ վրա ես <<թռչկոտում>>, Նիկոլ ջան

Ինչիդ վրա ես «թռչկոտում», Նիկոլ ջան Գրականության մեջ մի այսպիսի արտահայտություն կա՝ «խրախճանք ժանտախտի ժամանակ»։ Այն ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, կարելի է բնութագրել այս արտահայտությամբ։ «Եվրոստատի» կոսմետիկ վիճակագրական տվյալներից ոգեւորված, Վանաձորում իրեն հարց ուղղած երիտասարդին «պասլատ արած» վարչապետ Փաշինյանը որոշել է մի քիչ էլ երեխաների հետ պար գալ ու թռվռալ։ Տարեցները կհարցնեին՝ «Ինչիդ վրա ես թռչկոտում Նիկոլ ջան, ում հավեսին ես քեֆ անում»։ Երկիրը գլորվում է անդունդ դա է արդյոք նրան ուրախացրել։ Օրեր առաջ տեղի ունեցած էներգետիկ խափանումները ցույց տվեցին, որ Հայաստանի էներգետիկ համակարգը, որքան էլ հուսալի, այնուհանդերձ խոցելի է ու ամերիկա-իրանական առճակատման էլ ավելի սրման դեպքում շատ հնարավոր է, որ հետ գան «Լեւոնի օրերը»։ Իսկ օրեցօր թանկացող ապրանքները, կարկտահարության դեպքերը, ռուս-վրացական սահմանի հնարավոր փակումը, հոկտեմբերից հացի ու մսի հնարավոր թանկացումը, պայմանավորված Վրաստանից Հայաստան ցամաքային ճանապարհով հացահատիկի տեղափոխման հնարավոր արգելքի հետ, որը ընդամենը հետաձգվել է որպես կատարման ենթակա օրենք, կարելի է ասել, որ պարելու ու թռչկոտելու առիթ առանձնապես չի տալիս։
