«Ապավինելով ինքս ինձ» Իրական կին, իրական պատմություն

Ժասմենա Տեր-Հովհաննիսյան
Նկարիչ – խեցեգործ
Արմավիրի ՔԿՀ
Դեկորատիվ կիրառական արվեստի/ խեցեգործության դասախոս
Երևան, Հայաստան
Գուցե շատերի համար իրարամերժ թվա, բայց ես անուղղելի լավատես և իրատես եմ: Ինչևէ, իրատես լինելն է ինձ անուղղելի լավատես դարձնում կամ հակառակը, դժվարանում եմ ասել:
Երբ անսահման, անպատկերացնելի ցավը քեզ համար բացահայտում է, թե որքան ուժ կա մեջդ այն դեպքում, երբ վստահ ես` սա վերջն է, սրան դու չես դիմանալու, կոտրվելու ես. երեխաներիս մահը հենց այդ անսահման ցավն էր/է, չգիտեմ` ոնց եմ դիմացել, մնացել, բայց դրա արդյունքում ճանաչել եմ ճշմարտությունը, որը կյանք է դարձել` այս աշխարհում չկոտրվելով ապրելու համար:
Հիմա մտածում, թե որքա՜ն բան կասեի ինքս ինձ, եթե հնարավոր լիներ հանդիպել ինձ փոքր տարիքում: Բնականաբար, կասեի այն ամենն, ինչ գիտեմ հիմա, բայց ամենակարևորը.
-Հարգի՛ր մեծերին և սիրի՛ր փոքրերին: Կյանքի բոլոր վայրիվերումներում հույսդ երբեք չկորցնես, ցանկացած իրավիճակում եղի՛ր լավատես ու երբեք որևէ մեկին չդատապարտես:
~
«Aluna» ապրանքանիշը ներկայացնում է «Ապավինելով ինքս ինձ» շարքը՝ ներգրավելով իրական կանանց՝ առանց սոցիալական, տարիքային, ֆիզիկական, կրոնական, ազգային պատկանելիության, տնտեսական ու քաղաքակական բնութագրիչների: Նախագծի նպատակն է սեփական փորձով ոգևորել կանանց, մղել ինքնաարտահայտման, ակտիվության: Ուժեղ, անկախ, բանիմաց, ինքնաբավ, անկոտրուն անհատականություններ․ իգական սեռին բնորոշող այս հատկանիշները միավորում են նախագծի կանանց ու ամփոփվում լուսանկարներում: Մենք իսկակական ենք, իրական ու մեզանից յուրաքանչյուրն իր ասելիքն ունի:
Շարֆը՝ Ալունա
Լուսանկարիչ՝ Տիգրան Մելքոնյան
~
Zhasmena Ter-Hovhannisyan
Yerevan, Armenia
Artist/Ceramist
Professor of Decorative Applied Arts/ Ceramics
Armavir Correctional Facility
It may seem contradictory to many, but I am both an irreversible optimist and a realist. It’s difficult to say, however, whether being a realist turned me into an irreversible optimist, or vice versa.
When you experience unbearable and unimaginable pain, when you are sure that it is the end, when you will no longer endure the pain and you will shatter, you find out how much strength you truly have within you. The death of my children was my unbearable pain. I did not think I would survive, but I accepted the reality that is my life, and it’s helped me go on in this world.
If I had the chance to meet myself at a young age, I would have so much to say to myself. Naturally, I would tell myself everything I now know, but most importantly I would say: respect the elders, and love the young. Never loose hope through all the upheavals of life. in every situation be an optimist, and never judge anyone.
~
Aluna, presents the series “Embrace Yourself”, involving real women despite of their social status, age, physical appearance, religious belonging, ethnicity, economic and political characteristics. The purpose of the project is to encourage women by personal experience, to motivate them for self-expression. Strong, independent, knowledgeable, self-sufficient, resilient, natural individuals. These are the female qualities uniting women photographed for the project.
We are real, and every one of us has something to say.
Scarf: Aluna
Photographer: Tigran Melkonyan
~
#ԱպավինելովԻնքսԻնձ #EmbraceYourself #aluna #alunaaccessories #woman
