ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է . . .

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ 2019թ․ երկրորդ եռամսյակում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կողմից կանխվել է ՀՀ պետական սահմանի խախտման 34 փորձ՝ 50 անձի մասնակցությամբ, բացահայտվել է սահմանային ռեժիմի խախտման 24 դեպք (45 անձ) եւ ՀՀ պետական սահմանի անցման կետի ռեժիմի խախտման 4 դեպք (5 անձ)։ Քանի անօրինական սահմանախախտման դեպք է կանխվել․ ԱԱԾ Ըստ ԱԱԾ հաղորդագրության, նշված ժամանակահատվածում պետական սահմանի անցման կետերում հայտնաբերվել եւ սահմանված կարգով ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ են հանձնվել հետախուզման մեջ գտնվող 545 անձ, ինչպես նաեւ տարբեր վարչական իրավախախտումներ կատարած, ընդհանուր թվով 4804 անձ, ովքեր ՀՀ ոստիկանության կողմից ենթարկվել են վարչական պատասխանատվության։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (1 )