Նիկոլի թվին հետ եկան Լեւոնի թվերը

Երեկ Հանրապետությունը կանգնեց լրջագույն փորձության առաջ։ Խաթարվեց Երեւանի ջերմային էլեկտրակայանի աշխատանքը։ Մի քանի ժամ Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ էր։ Զանգվածային անջատումներ էին ոչ միայն Երեւանում, այլ նաեւ Գյումրիում, Վանաձորում, մյուս քաղաքներում։ Ֆեյսբուքահայությունն առիթը բաց չթողեց ու նոր անեկդոտային խոսք հորինեց՝ «Նիկոլի թվին հետ են գալիս Լեւոնի թվերը»։ Հասկանալի է, խոսքը առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի շրջանի ցուրտ ու մութ տարիների մասին է։ Միջին սերունդը լավ է հիշում նավթի լամպերը, հացի կտրոնները, չոր այրման սպիրտահաբերը, սեւ հացը, որը քիչ բանով էր հաց հիշեցնում, նավթի հերթերը, նավթավառները, վառարաններով դասարանները, համատարած աղքատությունը, «արդիբաշն» ու իննսունականների մյուս ատրիբուտները։Բարեբախտաբար մի քանի ժամից իրավիճակը հարթվեց, սակայն ամեն դեպքում ատոմայական ունեցող երկրի համար, որը նաեւ էլեկտրաէներգիա է տալիս Վրաստանին, նման իրավիճակը ինչ խոսք անհասկանալի էր։ Այսօր ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ կանցկացվի քննություն պարզելու համար, թե ինչու է եղել երեկվա դրությունը։ Իհարկե չենք պնդի, սակայն հետաքրքրական էր զուգադիպությունը՝ Հայաստանը գրեթե էներգետիկ ճգնաժամի մեջ էր հայտնվել Դոնալդ Տուսկի մեր երկիր այցի օրը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )