
Էլ ինչ ԱԺ-կառավարություն հարցուպատասխան, եթե Նիկոլը թամաշա չցուցադրի։Ռեպերտուարից չշեղվելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ելույթում մի քանի անգամ հղում արեց Սերժ Սարգսյանի 2016թ.-ին հարցազրույցին, դետալ առ դետալ մանրամասներ հիշեցրեց…մի խոսքով՝առանցքը նույնն է.մեղավոր են մեր հարևան Վալոդ հորեղբորից սկսած՝մինչև նախկին իշխանություն…անատամ ու մանիպուլյատիվ ելույթ էր, որին չեմ կասկածում, որ պատասխան չտրվի։Ըստ էության Փաշինյանի ասածը թույլ էր տալիս մտածելու, որ նախկին իշխանությունները բանակցությունների գործընթացը տարել են փակուղի և որ ինքը եթե նախկինների բանակցած արդյունքների հիման վրա նստեր բանակցային սեղանի շուրջ, ապա ներկա վիճակից ավելի վատ էր լինելու։Ավելի վատը որ՞ն է, Արցախի 75% կորցրած տարածքների փոխարեն 100% , թե որ Թուրքիայի վիլայեթ էր Հայաստանն ու Արցախը դառնալու։Նման արհավիրքից խուսափելու համար՝Նիկոլը փորձել է ճկուն արտաքին քաղաքականություն վարել.դա այն է՝ինչի հետևանքները առ այսօր սեփական մաշկի վրա է ժողովուրդը զգում։ Դա Նիկոլ Փաշինյանի առաջարկած բանակցություններն էր ՝սեփական կետից, որը ընդամենը “բարեկամական” ժեստ էր ագրեսոր Ադրբեջանի համար։