Չնայած կրակը դադարեցնելու վերաբերյալ պայմանավորվածությանը, Ղրղզստանի և Ուզբեկստանի սահմանին կրակոցները վերսկսվել են, ղրղզական գյուղերից մեկում տներ են այրվում. Sputnik Кыргызстан

Թեև Ղրղզստանի և Ուզբեկստանի միջև կրակն ամբողջությամբ դադարեցնելու պայմանավորվածություն էր ձեռք բերվել, բայց, ըստ տեղեկությունների, սահմանին կրակոցները վերսկսվել են, հաղորդում է Sputnik Кыргызстан-ը:

Հաղորդվում է, որ ղրղզական Մաքսաթ գյուղում ղրղզների տներ են այրվում:

Հիշեցնենք, որ հինգշաբթի Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին լարված իրավիճակ է ստեղծվել զինվորականների միջև, փոխհրաձգություն է տեղի ունեցել: Երկու կողմն էլ մեղադրել է միմյանց լարվածությունը սրելու մեջ:

Երեկոյան կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հրադադարի մասին, սկսվել է ռազմատեխնիկայի հեռացումը սահմանից:

Ղրղզ-տաջիկական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով Ղրղզստանի երեք քաղաքացի է մահացել: «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից:

Հաղորդվում է, որ երեք մահվան դեպք է արձանագրվել, որից երկուսը Բաթքենի մարզային հիվանդանոցում, մեկը` մարզի Լեյլեկի շրջանում: Ավելի վաղ հայտնել էին մեկ զոհի մասին:

Բժիշկների տվյալներով՝ երկու երկրի սահմանին տեղի ունեղած միջադեպի հետևանքով տուժածների թիվը հասել է 84-ի:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )