Ոստիկաններն առևանգեցին Նարեկ Մալյանին. Ռուբեն Մելիքյան

Հենց նոր Ոստիկանության աշխատակիցները, իրենց հրավերը մերժելուց հետո, ասացին՝ դե որ հրավերը չեք ընդունում, ուրեմն մենք ձեզ բերման ենք ենթարկում: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում տարածած տեսանյութում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ ներկայացնելով, թե ինչպես են ոստիկանները բաժին տանում «ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին:

Ոստիկանությունը չարաշահում է լիազորությունները, սա կոպտագույն խախտում է: Պետք է հասկանալ, թե ինչ գործի շրջանակում է կատարվում այս ամենը: Ոստիկանները դիմում են ուժի կիրառման»,-ասաց նա:

Մելիքյանը նշեց, որ բոլոր գործողություններն ապօրինի են: «Բռնի գործողությամբ, հիմքերը չներկայացնելով, առևանգում են Նարեկ Մալյանին»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )