Բայդենն ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում առաջադրել է Վիկտորյա Նուլանդի թեկնածությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում առաջադրել է Վիկտորյա Նուլանդի թեկնածությունը, տեղեկանում ենք Սպիտակ տան պաշտոնական կայքից:

Թեկնածությունն ուղարկվել է ԱՄՆ Սենատ՝ հաստատման, որից առաջ պետք է ոլորտային, այն է՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումներ կազմակերպվեն, և Նուլանդը դրանց ընթացքում պատասխանի օրենսդիրների հարցերին, որից հետո էլ սենատորները պետք է քվեարկեն նրա թեկնածության շուրջ:

Նուլանդը մինչ այս զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնը: ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում Նուլանդը համակարգել է հետխորհրդային պետությունների հետ հարաբերություններին առնչվող հարցերը:2014 թ. Կիևում ընթացող բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ, որոնց հետևանքով այդ ժամանակվա գործող նախագահ Վիկտոր Յանուկովիչի իշխանությունը տապալվեց, Նուլանդը հրապարակայնորեն աջակցում էր ցուցարարներին, և այդ ժամանակահատվածից հայտնի մնաց այն դրվագը, երբ Նուլանդը թխվածքաբլիթներ էր բաժանում ցուցարարներին:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )