Պակիստանը միջուկային մարտագլխկիներ կրելու համար նախատեսված բալիստիկ հրթիռ է բարեհաջող փորձարկել
Պակիստանի Զինված ուժերը բարեհաջող փորձարկել են «Babur-1A» բալիստիկ հրթիռը, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարության հայտարարությանը:
Պակիստանն անցկացրել է թևավոր «Babur-1A» բալիստիկ հրթիռը, որի խոցման հեռավորությունը հասնում է մինչև 450 կմ-ի: Այն կարող է բարձր ճշգրտությամբ խոցել հակառակորդի թիրախները թե ջրում, թե ցամաքում:
Պակիստանի նախագահ Արիֆ Ալվին և վարչապետ Իմրան Խանը շնորհավորել են զինծառայողներին հրթիռի արձակման բարեհաջող ընթանքի համար:Պակիստանի արձակած «Babur-1A» բալիստիկ հրթիռները կարող են միջուկային ու սովորական բնույթի մարտագլխիկներ կրել:
