Բժիշկը նշել է կորոնավիրուսի մասին հուշող ամենաարտասովոր ախտանշաններից մեկը
Զկռտոցը կարող է լինել կորոնավիրուսային վարակի մասին հուշող ամենաարտասովոր ախտանշաններից մեկը, սակայն այն բավական հազվադեպ է հանդիպում: Այս մասին, ինչպես փոխանցում է «Մոսկվա» գործակալությունը, հայտնել է Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի նյարդային հիվանդությունների ու նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Վլադիմիր Պարֆենովը:
Մասնագետի խոսքով՝ Pubmed էլեկտրոնային գրադարանում հրապարակվել է յոթ հոդված «Զկռտոց. COVID-19» թեմայով: Ընդ որում՝ կորոնավիրուսի դեպքում հանդիպող զկռտոցի ժամանակ որևէ առանձնահատկություն չի հայտնաբերվել:
Միևնույն ժամանակ հստակեցվում է, որ գիտությանը հայտնի է զկռտոցի մոտ 100 պատճառ, որոնցից առավել տարածվածներն աղեստամոքսային տրակտի ու նյարդային համակարգի ախտահարումներն են:
