ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ 40 ՀԱԶԱՐ ՏԵՍԱԿ. РОСПОТРЕБНАДЗОР

Ներկայումս աշխարհում գոյություն ունի կորոնավիրուսի կամ SARS-CoV-2 վիրուսի 40 հազար տեսակ։ Այս մասին հայտնել է Роспотребнадзор-ի տնօրենի՝ կլինիկական աշխատանքների հարցերով տեղակալ Տատյանա Ռուժենցովան։ Ըստ մասնագետների, բոլոր մուտացիաները խմբավորված են ներկայումս յոթ խմբերում, որոնք աստիճանաբար սկսում են տարածում գտնել տարբեր երկրներում։ Հիշեցնենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 108 միլիոնի սահմանին։ Մահացությունների ընդհանուր թիվը ավելի քան 2,3 միլիոն է, առողջացածների ընդհանուր թիվը՝ ավելի քան 80 միլիոն մարդ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )