Հնդկաստանում 50 ուղեւոր տեղափոխող ավտոբուսը շրջվել է. Զոհերի թիվն հասնում է 29-ի

Ոստիկանության տվյալներով, 50 ուղեւորներ տեղափոխող ավտոբուսը վթարվել է Ագրա քաղաքի մոտակայքում՝ դուրս գալով ճանապարհի երթեւեկելի մասից:
Նախնական տվյալներով առնվազն 29 մարդ է զոհվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ վորորդը ղեկին քնել է:
Ավտոբուսն դուրս էր եկել Նոր Դելիից եւ ուղեւորվում էր դեպի Ուտրահար-Պադրես մայրաքաղաք Լուքնավ քաղաք:
Դեպքը տեղի է ունեցել Նոր Դելիից մոտ 200 կմ հեռավորության վրա: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ավտոբուսն ընկել է ավելի քան 12 մետր բարձրությունից:

