Ալիեւը բացառել է Ղարաբաղի կարգավիճակի հնարավորությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ հանրապետության համար անընդունելի է Լեռնային Ղարաբաղին հատուկ կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը:

«Ոչ մի հատուկ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող: Ադրբեջանի բոլոր քաղաքացիները, որոնք ներկայացնում են տարբեր ժողովուրդներ եւ կրոններ, ապրում են խաղաղության եւ բարիդրացիության պայմաններում: Հայ ժողովուրդը եւս կապրի այդ պայմաններում»,-ասել է Ալիեւը:

Հիշեցնենք, որ Ալիեւը կնոջ հետ այցելել է Ֆիզուլիի շրջան:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )