Սա շարունակությունն է ռազմական գործիչների նկատմամբ վերջին երկուսուկես տարվա հետապնդումների, նպատակն է՝ արժեզրկել արցախյան հաղթանակները և Արցախի հաղթած հրամանատարներին. Աշոտ Մինասյանի որդի
Սա շարունակությունն է ռազմական գործիչների նկատմամբ վերջին երկուսուկես տարվա հետապնդումների, նպատակն է՝ արժեզրկել արցախյան հաղթանակները և Արցախի հաղթած հրամանատարներին, այս ամենի միջով անցել են Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, այսօր հերթը իմ հորն է՝ Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանինը. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում այս մասին նշեց Աշոտ Մինասյանի որդին՝ Տարոն Մինասյանը:
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին ձերբակալելու իրավաչափության հարցը:
Նա նշեց, որ 2016 թվականին ծառայել է Մատաղիսի դիրքերում, վերջին օրերին եղել է հարավում՝ Ֆիզուլիում: Նրա փոխանցմամբ՝ դեռևս չի զրուցել Աշոտ Մինասյանի հետ. «Իմ հոր պահանջն է եղել պատասխանատվության ենթարկել դավաճան, Արցախի 80 տոկոսը վաճառած Նիկոլ Փաշինյանին, վստահ եմ՝ որևէ հետապնդելի, քրեորեն պատժելի արարք չի կատարել»:
Հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ իր հայրն իրեն մահապարտի հանձնարարություն է տվել, Տարոն Մինասյանը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել:
