Այա-Սոֆիայի նամազը պատմական շրջադարձի մեկնարկ Թուրքիայի համար
Տեղի ունեցավ առաջին նամազը Այա-Սոֆիայի տաճարում, որը կարելի է համարել պատմական իրադարձություն, քանի որ այն առաջին նամազն էր, որ տեղի ունեցավ սկսած 1934 թվականիցդ, երբ Քեմալ Աթաթյուրքի կողմից վերածվեց թանգարանի։ Տաճար մուտք գործել կարողացավ ընդամենը 500 մարդ, իսկ եւս 45 հազար հավատացյալ էլ տեղավորվեց շրջակա փողոցներում եւ Սուլթան-Ահմեդ հրապարակում։ Արարողությունը սկսվեց այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահը կարդաց մի հատված Ղուրանից, իսկ մինարեթներից հնչել ազնանը՝ նամազի կանչը։ Արարողության ժամանակ քրիստոնեությունը հիշեցնող ցանկացած բան փակվել էին վարագույրներով կամ էլ մթնեցվել հատուկ լուսավորությամբ, որպեսզի տեսախցիկների համար լինեին անհասանելի։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նամազի արարողությանը մասնակցելու համար Էրդողանը հրավիրել էր նաեւ Ադրբեջանի նախագահին եւ մի շարք այլ իսլամական երկրների ղեկավարների, ներառյալ նաեւ Քաթարի ղեկավարին, սակայն այդ մասին թուրքական մամուլը նամազը լուսաբանելիս, զարմանալիորեն լռություն պահպանեց։ Նամազից հետո նախատեսված միջոցառումներին Էրդողանին ուղեկցում էր միայն Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության ղեկավար Դեւլեթ Բախչելին։ Թուրքական մամուլի ընդհանուր տրամադրությունների համաձայն, Այա Սոֆիայի կարգավիճակի փոփոխությունը հսկայական սիմվոլիկ քաղաքական նշանակություն ունի, եւ հիշեցնում է քրիստոնյաներին այն ցավը, որը նրանք ապրել են 567 տարի առաջ։ Թուրք փորձագետները փորձում են ապացուցել, որ այս քայլով Էրդողանը փորձում է պահպանել իսլամական աշխարհի միասնությունը, որը կազմաքանդվում է թաքֆըրիական եւ մազհաբիստական քաղաքականության պատճառով, ինչը քաջալերվում է, ըստ թուրք վերլուծաբանների, քրիստոնյա Արեւմուտքի կողմից։ Որքան էլ զարմանալի է, սակայն թուրք վերլուծաբանները կարծում են, որ պետք է պատրաստ լինել քրիստոնեական հարձակումներին եւ քանի դեռ Ստամբուլը թուրքական հող է, թուրք ժողովրդի զավակները ենթակա կլինեն համանման հարձակումների եւ պատերազմներ կմղեն։ «Նամազը հզոր պատասխան էր իսլամը դարանակալողների դեմ»,- ասվում էր թուրք վերլուծաբանների կարծիքներում։ Արեւմուտքում այս նամազը գնահատվեց որպես Թուրքիայի կողմից հեռացում Եվրոպական Միությունից եւ Արեւմուտքից առհասարակ եւ դեմքով դարձ դեպի իսլամական աշխարհը, որի մասին գրում է The Times-ը, պահը անվանելով «պատմական խաչմերուկ»։ Սակայն իրականում հենց դրան Արեւմուտքն է դրդել Թուրքիային, տասնամյակներ պահելով Եվրոպայի դռները բախողի կարգավիճակում, ինչը չեն կարող չֆիքսել շատ թուրք փորձագետներ։ Եվ այն, որ դրանից հետո Թուրքիան նախ թաքուն, իսկ հիմա նաեւ ավելի բացահայտ հեռանալու է Արեւմուտքից, մեծ խելք պետք չէր, հասկանալու համար։ Իրականում, ինչպես կաթոլիկ աստվածաբան Մասիմո Ֆաջոլին է նկատում «Սուրբ Սոֆիայի տաճարը հանդիսանում է մասնիկը շատ ավելի ընդարձակ ազգային, ռեգիոնալ եւ գլոբալ մի պատկերի», այն ներառված է «գլոբալ կրոնի մեջ եւ գլոբալ քրիստոնեության մեջ» եւ Էրդողանը չափազանց խոշոր խաղադրույք է կատարել այս խաղը սկսելիս, ունենալով ամեն ինչ տանուլ տալու մեծ ռիսկեր։
Regnum.ru
