Ստեծվել են Zoom տեսակապային համակարգի ռուսական տարբերակները
«
ВКонтакте» սոցիալական ցանցը ներկայացրել է խմբակային զանգերի իր տարբերակը, համապատասխան ֆունկցիոնալ կոճակն ավելացնելով սոցկայքում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Նոր գործառույթի օգնությամբ միանգամից կկարողանան խոսել մինչեւ ութ մասնակից։ Սոցկայքի մասնագետները հավաստիացնում են, որ նոր ֆունկցիան կատարելագործելու են, որպեսզի արդեն աշնանը հնարավոր լինի դպրոցական կամ բուհական լսարանային դասապրոցեսը անցկացնել այդ ֆունկցիայի օգնությամբ։ Համանման հնարավորություն ստեղծել է նաեւ Telegram-ը։ Վերջինս նաեւ խոսակցությունների անձեռնմխելիության բավական բարձր պաշտպանվածություն է ապահովում։
