Ռուսաստանը վաճառել է ունեցած ամերիկյան պետական արժեթղթերի զգալի մասը

Ռուաստանը եւ մի շարք այլ երկրներ կրճատում են իրենց ներդրումները ԱՄՆ պետական պարտքի մեջ, այսինքն՝ հրաժարվում են իրենց տիրապետած ամերիկյան պետական արժեթղթերից։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։ Ըստ պաշտոնական վիճակագրության, ընթացիկ տարում Մոսկվան վաճառել է իր տիրապետած ամերիկյան պետական արժեթղթերի զգալի մասը՝ 12,58 միլիարդ դոլարից հասցնելով մինչեւ 3,8 միլիարդ դոլար։
Ըստ ԱՄՆ Ֆիննախի, այս տարվա մարտ ամիսը ամերիկյան տնտեսության համար ներդրողների փախուստի տեսակետից կարելի է համարել աննախադեպ։ Սաուդյան Արաբիան վաճառել է 25,3 միլիարդ դոլարի պետական արժեթղթեր, Բրազիլիան՝ 21,5 միլիարդի, Հնդկաստանը՝ 21 միլիարդի։

Ի դեպ, ըստ խոշորագույն բանկերի հաշվարկների, այս տարի ԱՄՆ բյուջետային դեֆիցիտը կկազմի 4 տրիլիոն դոլար, ինչը ռեկորդային թիվ է Երկրորդ աշխարհամարտի ժամանակներից սկսած։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )