Ռուսաստանը պաշտպանված է արտաքին ցանկացած ոտնձգությունից․ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, որ Ռուսաստանը ներկա պահին բացարձակ հուսալիորեն պաշտպանված է արտաքին ցանկացած հնարավոր ոտնձգությունից։ «Լիակատար վստահությամբ կարող եմ ասել, որ մեր երկիրը այսօր բացարձակ հուսալիորեն պաշտպանված է ցանկացած արտաքին ոտնձգությունից»,- Интерфакс-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահը «Москва. Кремль. Путин» հաղորդմանը տված հարցազրույցում։
Պուտինը նաեւ նշել է, որ նպատակը մեկն է, իրենց պառակտել, եւ հետո հեշտությամբ տիրել։ Հայտնի «բաժանիր եւ տիրիր» սկզբունքը կարելի է կիրառել ինչպես պետությունների խմբի, այնպես էլ առանձին պետության համար, այն ներսից քայքայելով։ ՌԴ նախագահը մանրամասնել է, որ քսան տարի առաջ կային բոլոր շանսերը, որ այդ պլանն իրականացվեր։

Ընդ որում, ոչ միայն Կովկասում, այլ ողջ դաշնության տարածքում։ Այն ժամանակ թիվ մեկ խնդիրը երկրի ամբողջականության պահպանումն էր։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )