Նռնակի պայթյունից 15 մարդ է տուժել Ռուսաստանի հարավում

Ռուաստանի հարավում՝ Ստավրոպոլի երկրամասում, նռնակի պայթյունից 15 մարդ է տուժել։ Նռնակը աղմկող հարեւանների վրա նետել է երկրամասի բնակիչ մի տղամարդ։ Տասներկուսը տուժածներից հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել Պրիետոկսկ գյուղում։ Հարեւանները ծննդյան տարեդարձ են նշել եւ աղմկել են, ինչն էլ զայրացրել է հարեւանին եւ որոշել է նրանց լռեցնելու համար հանդիմանել, սակայն կոնֆլիկտ է առաջացել, որն էլ ավարտվել է նման պատահարով։ Երկրամասի Առողջապահության նախարարության փոխանցման համաձայն, տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )