Հերթական մերժվածը

Այսօր մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը, այն սկսվեց ընդդիմադիր պատգամավորների ներկայացրած մի շարք նախագծերի մերժմամբ: Իր առաջարկած նախագիծը ներկայացնելով ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանընույնիսկ հումոր արեց՝ ասելով, թե նախագիծը երկու անվանում ունի՝ երկարը՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», կարճը՝ պարզապես «հերթական մերժվածը»:
Խոսքն այն նախագծի մասին է, որով պատգամավորն առաջարկում էր սահմանադրական կարգը տապալելու դեպքում վաղեմության ժամկետ չսահմանել: Պատգամավորը կոչ արեց կողմ քվեարկել նախագիծն ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկելու համար, որպեսզի հնարավորություն ստեղծվի լիագումար նիստերի ֆորմատով քննարկում կազմակերպելու համար։ Սակայն հաշվի առնելով, որ պետաիրավական հանձնաժողովում այն մերժվել է, ապա նույն ճակատագրին կարժանանա նաեւ այսօր:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )