Կիմ Չեն Ընը ողջ առողջ է, նա մասնակցել է հանրային միջոցառման
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, պարզվում է, որ ողջ առողջ է։ Նա մասնակցել է հանրային միջոցառման։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։ Վերջին քսան օրվա մեջ, սա առաջին անգամն է, որ Կիմ Չեն Ընը մասնակցում է հանրային միջոցառման կամ երեւում է հասարակության մեջ։ Վերջին անգամ նա երեւացել էր ապրիլի 11-ին, իսկ արդեն ապրիլի 15-ին բաց էր թողել իր պապի՝ Կիմ Իր Սենի ծննդյան օրվա հետ կապված պաշտոնական միջոցառումները, ինչն էլ խոսակցությունների առիթ էր տվել, որ ծանր հիվանդ է կամ նույնիսկ արդեն մահացած։ Սակայն, ինչպես պարզվում է, Կիմ Չեն Ընը բավական լավ վիճակում է։
