Բենզինը դարձյալ էժանացել է
Բենզինը դարձյալ էժանացել է: CPS-ում «Ռեգուլյար» տեսակի բենզինն արժե 280 դրամ, «Պրեմիումը»՝ 300 դրամ: «Ֆլեշում» երեկ 10-ական դրամ թանկ էր: Ամենաթանկը շարունակում է մնալ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի լեոն» բենզալցակայանում, որտեղ նախկին գներն են՝ 350-380 դրամ: Նշենք, որ վերջին մեկ ամսում մոտ 50 տոկոսով իջել է նաև հեղուկ գազի գինը: Նախկին 190-200-ի փոխարեն այժմ հեղուկ գազի կարելի է ձեռք բերել 110-130 դրամով:
