Apple-ը կորոնավիրուսի ֆոնին կփոփոխի Face ID համակարգը

Ամերիկյան Apple ընկերության աշխատակիցները կորոնավիրուսի համավարակի հետևանքով բժշկական դիմակների զանգվածային տարածման ֆոնին սմարթֆոններում Face ID դիմաճանաչողական գործառույթում փոփոխություններ են մտցրել, հայտնում է CNN լրատվականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Face ID համակարգը թույլ է տալիս արգելափակումից հանել սարքը, գնումներ կատարել iTunes Store, App Store և iBooks Store հավելվածներում, սակայն մարդու հիմնական դիմագծերը քողարկող դիմակների առկայության դեպքում այս գործառույթի օգտագործումը հնարավոր չի լինում։

Այժմ iOS օպերացիոն համակարգի նոր տարբերակում սկաները «կհասկանա», որ օգտատերը դիմակ է կրում և ավտոմատ այնպիսի ռեժիմի կանցնի, երբ հեռախոսն արգելափակումից հանելու համար ավանդական ծածկագիր անհրաժեշտ կլինի։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )