2020 թ․ մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշ 4.9 % անկում է գրանցել․ ԱՎԾ
2020 թ․ մարտին՝ 2019 թ․ մարտի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշ 4.9 % անկում է գրանցել։ Այս մասին Tert.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2020 թ. մարտի ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական մակրոտնտեսական ցուցանիշներից։
Նույն ժամանակահատվածում շինարարության ծավալը կրճատվել է 26․2 %-ով, առևտրի շրջանառությունը՝ 9․9 %-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 1․9 %-ով և ծառայությունների ծավալը՝ 4․8 %-ով։
2020 թ․ մարտին՝ նախորդ տարվա մարտի համեմատ, արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 16 %-ով՝ կազմելով 253․2 մլրդ դրամ։ Առանձին վերցրած արտահանումը կրճատվել է 17․4 %-ով, ներմուծումը՝ 15․3 %-ով։
