Հնդիկ երիտասարդն աստվածուհուն <<առաջարկել>>է դադարեցնել կորոնավիրուսի տարածումն ու դրա դիմաց կտրել է լեզուն

Հնդկաստանում 24-ամյա երիտասարդը երկրում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու համար կտրել է լեզուն: Հայտնի է, որ երիտասարդը գնացել է տաճար և Կալի Մատա կոչվող աստվածներից մեկին «առաջարկել» լեզուն կտրելու դիմաց կանխել վարակի տարածումը, գրում է odditycentral.com կայքը։

Կայքի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Սուիգամ շրջանում,: Աղբյուրը մանրամասնում է, որ Վիվեք Շարման անունով երիտասարդը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանված տեղաշարժի սահմանափակումների հետևանքով զրկվել է հայրենի քաղաք վերադառնալու հնարավորությունից: Այս հանգամանքից զայրացած՝ նա ուղևորվել է դեպի տաճար և հնդկական Կալի Մատա աստվածուհուն «առաջարկել» դադարեցնել կորոնավիրուսի տարածումը, այնուհետև որպես զոհաբերություն կտրել է լեզուն։

Նշվում է,որ մասնագիտությամբ քանդակագործ Վիվեքը, որը Բհավան Մաթա տաճարի տարածքի ընդլայնման վրա է աշխատելիս եղել, իր աշխատանքային ընկերներին ասել է, թե շուկա է գնում ընդմիջում անելու, սակայն այդպես էլ չի վերադարձել։ Ավելի ուշ ոստիկանները տղամարդուն անգիտակից վիճակում հայտնաբերել են տաճարում։ Բժիշկների խոսքով՝ դեռևս շատ վաղ է ենթադրելու՝ արդյոք Վիվեքը այսուհետ կկարողանա խոսել, թե ոչ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )